Քանյե Ուեսթն արձագանքել է Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպի մասին լուրերին

Մի քանի ամիս շարունակ համացանցում լուրեր են պտտվում, որ Քիմ Քարդաշյանն ու Թոմ Բրեդին հանդիպում են։ Սակայն ավելի ուշ աղբյուրները բացահայտեցին, որ իրականում աստղերին ոչինչ չի կապում։ Բայց, կարծես թե, Քանյե Ուեսթն արդեն հասցրել է հավատալ …

Ըստ Entertainment Tonight-ի ինսայդերի՝ ռեփերին, կարծես թե, դեռ չի հաջողվում մոռանալ Քիմին (չնայած, դատելով պապարացիների նկարներից, երաժիշտը շատ երջանիկ տեսք ունի իր նոր հարաբերություններում): Աղբյուրը հայտնել է, որ Քանյեն «խանդում է» է Քիմի ու Թոմի մասին լուրերին։

Հիշեցնենք, որ Յեն երկար ժամանակ ամուսնացած էր Քիմ Քարդաշյանի հետ։ 2022 թվականի աշնանը նախկին զույգը պաշտոնապես ամուսնալուծվեց։ Ըստ TMZ-ի՝ Քիմն ամսական ալիմենտ կստանա 200 հազար դոլարի չափով։ Այս գումարը պետք է մուտքագրվի նրա հաշվին յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Նշենք, որ նախկին ամուսինները մեծացնում են չորս երեխա։

ՀԵՂԻՆԱԿ

ԿԻՍՎԵ՛Ք ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՈՎ