Խաղաղության պայմանագիր լինելու է. Նիկոլ Փաշինյանը գնում է զիջմա՞ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառվում են խաղաղության պայմանագրի մասին լուրեր։ Կողմերը հասցրել են քննարկել պայմանագրի մի քանի տարբերակներ։ Այս մասին տարբեր անգամներ հայտարարվել է կառավարության նիստերի ժամանակ, ինչպես նաև հարցն իր արտացոլումն է գտել տեղական և միջազգային մամուլում։ Ուսումնասիրելով ՀՀ վարչապ՚ետ Նիկոլ Փաշինյանի մինչ օրս կատարած հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ վարչապետը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրման մասով։