Մարտին Գարիքսի երևանյան համերգը հետաձգվում է

Հանրահայտ դիջեյ Մարտին Գարիքսի երևանյան համերգը, որը պետք է կայանար հուլիսի 28-ին հետաձգվել է։ Այս մասին հայտարարել են ՀԱՅԱ փառատոնի կազմակերպիչները։

«Սիրելի՛ բարեկամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Մարտին Գարիքսի համերգը Երևանում հետաձգվում է: Համերգի նոր օրը կհայտարարվի լրացուցիչ: Պատճառած անհարմարության համար բոլոր տոմս ձեռք բերած անձանց տրամադրվում են հավելյալ արտոնություններ, որոնց ցանկը ուղարկվում է գնման ժամանակ նշված էլ. հասցեին»,-գրված է փառատոնի ինստագրամյան էջում։

ՀԵՂԻՆԱԿ

ԿԻՍՎԵ՛Ք ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՈՎ