«Միլանը» պաշտոնական կայքում հայտարարել է «Ֆլամենգոյի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Դուարտեին ձեռք բերելու մասին։ 23-ամյա բրազիլացին միլանյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։
Գործարքի մանրամասները չեն հստակեցվում, բայց ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» Դուարտեի համար 11 մլն եվրո կվճարի։