Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումները

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին վնասվածք ստանալուց հետո առաջին մարզումն է անցկացրել։

32-ամյա հարձակվողը մարզվել է վերականգնողական ծրագրով։ Սպասվում է, որ արգենտինացին լիարժեք մարզում կանցկացնի, երբ «Բարսելոնան» վերադառնա ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ հանգստից վերադառնալուց հետո իր առաջին մարզման ընթացքում Մեսին ստացել էր աջ ոտքի մկանային վնասվածք, ինչի պատճառով թիմի հետ չի մեկնել ԱՄՆ շրջագայության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *