Գաբրիել Ժեզուսը որակազրկվել է

Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Գաբրիել Ժեզուսն Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում մարզիկին ոչ վայել պահվածք ցույց տալու համար որակազրկվել է 2 ամսով, հայտնում է Globo Esporte-ն:

Պերուի հավաքականի հետ խաղի 70-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց Ժեզուսին, որից հետո 22-ամյա հարձակվողը հունից դուրս եկավ, հարվածեց այն խցիկին, որտեղից մրցավարը հնարավորություն ունի դիտել դրվագների կրկնապատկերը:

Եզրափակիչում Գաբրիել Ժեզուսը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Բրազիլիայի հավաքականը առավելության էր հասել Պերուի նկատմամբ 3:1 հաշվով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *