Երևանի քաղաքապետարանը 1 միլիարդ 726 միլիոն դրամ է հատկացնելու քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատաքների համար

Երևան քաղաքի ավագանին 1 միլիարդ 726 միլիոն դրամ գումար է հատկացնելու քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատաքների համար, միևնույն ժամանակ 91 մլն դրամով նվազեցնելով «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը:

Այդ գումարից 1 միլիարդ 571 միլիոն դրամով գնվելու է 5 սանիտարական մաքրման մեքենա, 21 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենաներ:

«Բացի այդ, 155 միլիոն դրամ հատկացվելու է Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *