Վարչապետի գլխավոր խորհրդականներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Գասպարյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Ղարիբյանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ից կազատվի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,–ասված է վարչապետի որոշման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *