Տղամարդու աղիքի մի հատվածը հեռացրել են ձկան փշի պատճառով

Ճապոնիայի 73-ամյա բնակիչը աղիքի կտորի հեռացման վիրահատության անհրաժեշտություն ուներ ձկան 2 սանտիմետրանոց փշի պատճառով: Համապատասխան հաշվետվությունը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում:

Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, փուշը պատահաբար է կուլ տվել: Նա հիվանդանոց է դիմել փորի ուժգին ցավի գանգատներով: Սքանավորմամբ պարզվել է, որ տկարության պատճառը աղիքի ծակվելն էր: Արդյունքում նա վիրահատության կարիք ուներ, որի ժամանակ հեռացվել է աղիքի վնասված կտորը:

Պացիենտին նշանակվել են հակաբիոտիկներ, իսկ վիրաբուժական միջամտությունից հետո 8 օր անց նա հիվանդանոցից դուրս է գրվել:

Փորձագիտական գնահատականների համաձայն, որոնք ներկայացվել են World Journal of Gastroenterology ամսագրում, ձկան փուշը պատահաբար կուլ տալը ստամոքսի կամ աղիքների ծակվելու ամենատարածված պատճառն է: Ընդ որում՝ Live Science-ը հաղորդում է, որ «կուլ տված օտար մարմինների» 1 տոկոսից պակասը դառնում է աղիքների պատռվածքի պատճառ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *