Նիհարելու և քաշ չհավաքելու համար հարկավոր է ուտել ավելի քիչ կալորիա, քան օրգանիզմը ծախսում է: Իսկ ինչպե՞ս հաշվել օրգանիզմի համար կալորիաների ճիշտ քանակությունը:
Ամերիկացի գիտնականներն առաջարկում են հաշվել հետեւյալ բանաձեւով. մարդու քաշն անհրաժեշտ է բազմապատկել ակտիվության գործակցով, որը հաշվարկվում է այսպես. 28՝ չափավոր ակտիվություն, 31՝ միջին ակտիվություն եւ 33՝ հիպերակտիվություն։ Ստացվում է թիվ, որից պետք է հանել դրա 15 տոկոսը։
Ստացված արդյունքը կալորիաների այն անհատական թիվը, որոնք կարելի է օգտագործել սննդում անվտանգ ճանապարհով նիհարելու համար։
Մասնագետները փորձ են կատարել, որին մասնակցել են մինչեւ 50 տարեկան կամավորներ։ Նրանք բոլորը պետք է օրվա ընթացքում ուտեին այնքան կալորիա, որքան «նախատեսվում» էր վերը բերված բանաձևով։ Արդյունքում՝ նրանց հաջողվել է ազատվել միջինը 7 կիլոգրամ ավելորդ քաշից։ Բացի այդ, նրանց մոտ կարգավորվել է ճնշումը եւ նվազել խոլեստերինն արյան մեջ։