Նախապես կազմակերպվել է դավադրություն.Լևոն Ջուլֆալակյանը մանրամասնում է

«Հավաքականից նեղացած չեմ, մի քանի անշնորհակալ անձանցով պայմանավորված հեռանում եմ հավաքականից բավարարված»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Պահը հասունացել է, ոչինչ պատահական չի լինում. այո ես հրաժարական եմ տալիս: Տալիս եմ բազմաթիվ պատճառներով: Հավաքականում վերջին ամիսների ընթացքում առակ են տարաձայնություններ։ Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, մարզումների պլանները կազմվեն իրենց ցանկությունով, մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ, թե ովքեր պետք է մրցումներին մասնակցեն: Պարզ ասած նախապես կազմակերպվել է դավադրություն: Ինչն է պատճառն, ինձ համար եւ հասկանալի է, եւ անհասանակալի: Եթե մարզիկները կիսվում են երկու բեւեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը: Եվ նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը, իմ նման բնավորություն ունեցող անձնավորությունը հստակ չի կարող»,-մանրամասնել է Ջուլֆալակյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *