Վատ լուրեր «Սանիթեք»-ից

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է։

«Սիրելի՛ երեւանցիներ,

Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետեւողականորեն իրականացվող ռազմավարության եւ ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը:
Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:

Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,–նշված է հայտարարության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *