Հերոս Սասունի եղբորը՝ Գրիգորիին, չեն թողնում հուղարկավորել Եռաբլուրում. Ս. Չիլինգարյանը զայրացած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թուրքի գեներալ գերի վերցրած տղա է Սասունը։ Հիմա վրե՞ժ եք լուծում, որ թուրքի գեներալին գերի է վերցրել։ «Մարտական Խաչի» ասպետ տղա է։ Հիմա ախպորը չե՞ք թողնում, որ Եռաբլուրում թաղվի։ Հե՜յ, հո՜պ, արա՛, ուշադի՛ր եղեք։ Ըտենց չի․․․ »,-իր զայրույթն այսպես է արտահայտում «Ֆիդայիներ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը։

Անցնեմ նախապատմությանը։ Սահակյանները շուշեցի են։ 1993 թվականին ընտանիքի հայրը կորցրեց մի ոտքը, իսկ 2020 թվականին՝ Սասունի զոհվելուց հետո, ինֆարկտն ու ինսուլտը հաջորդեցին իրար։

Հինգ զավակ ծնած տիկին Անժելան երկրորդ անգամ բռնի տեղահանվելուց հասցրել է վերցնել Սասունի հուշաքարն ու նկարները։ Երկրորդ որդուն՝ Գրիգորիին, կորցրեց բենզալցակայանի պայթյունի ժամանակ, երբ բռնի տեղահանվում էին։ Մայրն ասում է, որ որդուն Գագո էին ասում։ Հիմա հինգ անչափահաս երեխաները իրենց հորը անհայտ բացակայող են համարում։

Բայց 24 տարի զինվորական ծառայություն իրականացրած Գագոն Հերացու դիահերձարանում է։ Մայրը մի որդու գերեզմանից միայն հուշաքար է բերել և ուզում է երկրորդ որդուն հուղարկավորել Եռաբլուրում։

Համապատասխան պետական կառույցի ներկայացուցիչները հրաժարվել են տեղ հատկացնել Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ Գրիգորի Սահակյանին հուղարկավորելու համար։

«Ֆիդայիներ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը և «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի նախագահ Լուսին Ղազարյանն այսօր այցելել են հերոսների ընտանիքին։ Նրանք գտնվում են Արտաշատ քաղաքում և բնակություն են հաստատել բարերար Վարդան Խաչատրյանի հատկացրած կացարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀԵՂԻՆԱԿ

ԿԻՍՎԵ՛Ք ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՈՎ