Երգչուհի Մերի Բաբայանի երջանկության բանաձևը

Գեղեցիկ ձայն, ճաշակով երգացանկ, բեմական արտաքին…..
Այս ամենից զատ երգչուհի Մերի Բաբայանը ունի նաև սիրող ամուսին, հավատարիմ ընկերներ և բազմաթիվ նպատակներ:

Arlur.am-ի «Դիմանկարի» այսօրվա հերոսուհին՝ երգչուհի Մերի Բաբայանն է:

-Երգը քո կյանքում ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում և երբ հասկացար, որ բեմը դառնալու է քո ճակատագրի մի մասը:

-Երգը կյանքիս կարևոր մասնիկն է,առանց որի անիմաստ կդառնա ապրելը, քանի որ  յուրաքանչյուր մարդ ունի իր առաքելությունը։Իմ առաքելությունն էլ երգելն է: Մայրս պատմում է, որ դեռևս շատ փոքր տարիքից եմ սկսել նվագել, առանց որևէ մեկի սովորեցնելուն, և երգել։Ուստի ինձ ճակատագրով է վիճակվել զգալ երգն ու երաժշտությունը։

-Երբևէ եղել է, որ հիասթափվես ու որոշես այլևս չերգել: Անհաջողությունները արդյոք վհատեցնում են քեզ

-Դադար եղել է ՝ տարիներ առաջ հանդիպելով շատ դժվարությունների…բայց իմ հրաշք ծնողները և վոկալի ուսուցիչ,հրաշք մարդ Հովհաննես Նազարյանը միշտ ինձ օգնել են իրենց խորհուրդներով և չեմ էլ հասցրել հիասթափության ճիրաններում հայտնվել:Անկախ բոլոր դժվարություններից ես կարողացել եմ միշտ պահել իմ տեսակը և կարծում եմ մինչև կյանքիս վերջ կշարունակեմ ապրել և ապրեցնել արվեստս։

-Սեր և ընտանիք, պատմիր քո սիրո պատմությունը:

-Իմ Տեր Աստծուց շնորհակալ եմ կյանքիս ու բախտիս համար։Կողքիս ունեմ հրաշք ամուսին,որին հանդիպել եմ ճակատագրով։Նա դերասան Իվան Մովսիսյանն է։ Օրերից մի օր,հանդիպեցինք մի զույգի հարսանիքի ժամանակ։Իվանը հանդիսավարն էր, ես էլ երգում էի։ Ծանոթացանք ու դեպքերը շատ արագ զարգացան և 2 ամիս անց որոշեցինք գնալ լուրջ քայլի և կյանքի կոչել նոր հայկական ընտանիք։

-Ամուսինդ խանդել է երբևէ և ինչպես է վերաբերվում , երբ բազմաթիվ սիրով լցված հայացքներ են քեզ ուղեկցում բեմ:

-Մեր ընտանիքում տիրում է ներդաշնակություն,սեր, հարգանք,վստահություն… Ամուսինս արվեսատագետ է, կրթված,զարգացած հայ տղամարդ է և նորմալ է նայում այն փաստին, որ իր կինը երգչուհի է և վայելում է շատերի սերը, որպես արտիստ և հարգանքը, որպես մարդկային դրական ու լավ տեսակ։Խանդը երբեք չի դարձել կենսակերպ և չի խանգարել մեզ երբեք։

-Պատմիր քո համերգային հաղթարշավների և մրցանակների մասին

-Ունեցել եմ բազմաթիվ համերգներ,ունեմ տեսահոլովակներ, մրցանակներ, բայց ամենակարևոր մրցանակս 2017 ին էր, երբ մասնակցեցի Իսպանիայում կայացած միջազգային մրցույթին՝ ներկայացնելով  Հայաստանը: Ես նվաճեցի  առաջին հորիզոնականը։

-Ինչպիսի՞ն է երգչուհի Մերի Բաբայանը խոհանոցում

-Ուժերս խոհանոցում թույլ են: Ժամանակս չի հերիքում, որ կարողանամ լինել խոհանոցում և  համով ուտեստներ պատրաստեմ։Երբեմն ամուսինս է պատրաստում, իսկ  ես սովորում եմ իրենից (լր. Ժպտում է): Եղել է ժամանակ, երբ ամուսինս խոհարար է աշխատել, բայց դա շատ վաղուց էր։

-Երգ, որը երազում ես կատարել

-Երգը որ երազում եմ կատարել կծնվի բալիկիս հետ միասին,երբ Աստված կամենա։

-Քո սիրած երկիրը

-Իմ սիրած  երկիրը՝ Հայաստանն է, նաև  Իսպանիան:

-Քո սիրած արտահայտությունը

-Սիրածս արտահայտությունը ՝ ամեն ինչ վստահիր Աստծուն


-Մի քիչ էլ պատմիր առաջիկա անելիքներիդ մասին:

-Սպասվում են նոր երգեր և համերգային գեղեցիկ երեկո։Անակնկալները անպակաս են լինելու: Այդ պատճառով էլ փակագծերը չեմ բացի….

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը

Ներկայացնում ենք նաև Մերի Բաբայանի տեսահոլովակներից մեկը.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *