Գաղութում էլ «վարչապետներ» կարող են լինել․.. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասում են՝ հանցագործ չեն ծնվում, հանցագործ դառնում են պահի և իրադարձությունների բերումով։

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի բարձր պատժաչափեր կրող դատապարտյալների հետ։ Մարդ մնալու ցանկությունը նրանցից շատերի մեջ էր։ Փշալարերից այն կողմ ապրում են, արարում, աղոթում և հավատում, որ մի օր կկարողանան վերադառնալ հասարակություն։

«Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները»  խորագրով  մեկամսյա դասընթացը շատ բան է տվել մասնակիցներին։ Հետևել են դասընթացին, թեստեր լրացրել, հարցեր հղել և պատասխանել հարցերին։ Դասընթացավարը՝ Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս-Մուշեղյան), ով հանդիսանում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ինքնագործ մշակութային միավորման նախագահը, Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ, դրամատուրգ, ասում է՝ այստեղ թեմայի խնդիրը չէ, այլ այն, որ նոր է, և դատապարտյալները փորձում են իմանալ այն, ինչը ազգային մշակույթի շրջանակներում է։

Դատապարտյալները պատրաստվում են նոր ներկայացում բեմադրել։

Դասընթացի մասնակիցները, պատժաչափը կրելուց հետո, ուզում են ամեն բան սկսել նոր տողից։

Ցմահ դատապարտյալ Կարեն Դալլաքյանն էլ հավատում է, որ մի օր իրեն էլ կտրվի հնարավորություն ազատության մեջ գրկել մայրիկին։

Նշենք, որ «Իրավական կրթության և վերասոցիալականացման ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ֊ի հիմնադիրն է գրող, նկարիչ Թեմիկ Խալափյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀԵՂԻՆԱԿ

ԿԻՍՎԵ՛Ք ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՈՎ