Ե՛վ ուսուցիչները, ե՛վ գիտնականները պատշաճ կերպով պետք է վարձատրվեն․նախարար

«Ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ գիտնականները կարևոր տեղ ունեն մեր պետության զարգացման գործում և պատշաճ կերպով պետք է վարձատրվեն»,-այս մասին այսօր՝ հոկտոմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե  ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումից հետո  գիտնականների աշխատավարձը երբ պետք է բարձրացվի, ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես նման հակադրություն չէի ցանկանա դնել։ Յուրաքանչյուրը կարևոր տեղ ունի մեր պետության զարգացման գործում և պատշաճ կերպով պետք է վարձատրվեն»,-նշել է նախարարը։
«Ես կարծում եմ, որ ուսուցիչների աշխատավարձերի՝ 10 տոկոսով  բարձրացումը դեռ այն մակարդակը չէ, որ ուզում ենք տեսնել, գիտնականների վարձատրությունների այն մակարդակը չէ, որ ուզում ենք տեսնել։ Մեր ֆինանսական եկամուտների ավելացմանը զուգընթաց մենք աշխատավարձերի բարձարցում կիրականացնենք, բայց մենք նաև համակարգի արդյունավետության բարձարցման մասին պետք մտածենք»,-հավելել է Արայիկ Հարությունյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *