Հրդեհ է բռնկվել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող գետնանցումում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 01:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում գտնվող գետնանցումում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չշահագործվող կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:27-ին, մարվել՝ 02:37-ին: Այրվել է կախովի առաստաղը (մոտ 100 քմ) ` ամբողջությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *