«Արմենիա» հեռուստաընկերությունը ներողություն կխնդրի՞ Ժիրայր Սէֆիլյանից. փաստաբանը մանրամասնում է

Վճռաբեկ դատարանը Ժիրայր Սէֆիլյանի բողոքի շրջանակներում որոշակի կարգավորումներ է սահմանել ԶԼՄ-ների համար: Դատարանի որոշումը  պարտավորեցնում է  զերծ մնալ կարծիքի տարածման շղարշի ներքո քողարկված վիրավորանքներ և զրպարտություններ տարածելուց։

Այսօր՝ նոյեմբերի 1-ին «Նոյան Տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը մանրամասնեց դատավարական ընթացքի և վճռաբեկ դատարանի որոշումները:
««Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը  2016 թվականին պատրաստել էր մի թողարկում, որը ըստ էության նվիրված էր Ժիրայր Սէֆիլյանին, բայց մինչև Ժիրայր Սեֆիլյանի, որպես հրամանատարի որակների մասին բացահայտումներ անելը , դրական իմաստով խոսվեց մի քանի հրամանատարների մասին, իսկ Սէֆիլյանը ներկայացվեց բացասական ֆոնի վրա: Ընդ որում «Արմնեիա» հեռուստաընկերությունը հրավիրել էր այդ դեպքերին չակերտավոր ականատես անձանց, որոնք բացատրություններ էին տալիս, սակայն ըստ էության լրագրողը ոււղություն էր տալիս և հավելումեր անում այդ երեք անձանց խոսքում, այս ամենի արդյունքում արատավորվել էր Ժիրայր Սէֆիլյանի հրամանատարական հեղինակությունը և նրա հայրենասիրությունը կասկածի տակ էր դրվում»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:

Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները մերժել են Ժիրայր Սէֆիլյանի բողոքը, սակայն հեղափոխությունից հետո Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Ստացված որոշման համաձայն բավարարվել  է Ժիրայր Սէֆիլյանի բողոքը, ինչպես նաև դատարանը որոշակի կարգավորումներ է հնչեցրել՝ լրատվամիջոցների կողմից կատարվող գործողությունների առնչությամբ, ինչպես նաև որոշակի իրավական  գնահատականներ էր տվել:

Փաստաբանը հայտնեց, որ Ժիրայր Սէֆիլյանը դրամական պահանջ չի ներկայացրել: Նա պահանջել է, որ լրատվամիջոցը ներողություն խնդրի և հիշյալ հաղորդման ժամանակին  համարժեք՝ ժամանակ տրամադրի հերքող հաղորդման համար:
Առաջին ատյանում դատական նիստի հստակ օրը դեռ հայտնի չէ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *