«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ վերջինիս անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գիշերը 02։25-ին արձանագրվել է Խ․ Բրոյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության պատճառով։


Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *