«Ես չեմ կարող վկային ասել՝ փոխիր ցուցմունքդ, կամ մի քիչ ռետուշ արա, ամոթից կմեռնեմ». Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ելույթով:

Նա նշեց, որ երկար չի խոսելու, սակայն կասի որոշ բաներ.
 «Համոզված եմ, որ դահլիճում նստածներից բոլորը լավ գիտակցում են, որ չկա ոչ հիմքեր, ոչ պայմաններ ինձ կալանքի տակ պահելու: Սա ուղղակի հետևանք է Հայաստանում մի գործընթացի, որն ինձ թիրախավորել է որպես նշանակված մեղավոր այս ամբողջ գործընթացում: Այս ամենը հասկանալի է, հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված, մասնավորապես Սահմանադրական դատարանի շուրջ, հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ այդ ֆեմիդայի կշեռքի  վրա մի կողմից դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ այդ ֆեմիդայի կշեռքի մյուս կողմի վրադնում է իր արժանապատվությունը, իր արհեստավարժությունը, իր խիղճը: Ցավոք սա է իրականությունը»,-նշեց Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանըի խոսքով՝ ըստ էության կան շենքեր, դատավորներ, դատախազներ: Այս ամենը ինչը կոչվում է արդարադատություն, բայց չկա ինքը արդարադատությունը, քանի որ իրնկարագրած սխեմայի մեջ արդարադատությունը գոյություն չունի:

«Իմ համար տհաճ է կանգնել այստեղ և փորձել համոզել, որ ես փախնելու մտադրություն չունեմ և խոչընդոտելու մտադրություն չունեմ, ուղղակի իմ կենսագրության հետ չի բռնում: Ընդհանրապես դահլիճի այս թևում նստածներից ոչ մեկը ոչ փախնող է, ոչ խոչընդոտող է: Մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են իրենց արժանապատվությամբ և հայրենասիրությամբ: Սա է փաստը: Հիմա ով ինչ խոսի փաստ է, որ սա մեր կենսագրությունից ոչ ոք չի կարող ջնջել: Ուստի ստիպված պետք է կրկնեմ, որ չեմ խոչընդոտելու, խուսափել արդարադատությունից՝ մտադրություն չունեմ: Ես ավելի շատ եմ շահագրգռված արդար դատավարության մեջ, բոլորից շատ: Ուղղակի ուզում եմ ասել , ոչ խոչընդոտելու սուբյեկտ չկա: Ես չեմ պատկերացնում եմ թե ես ոնց պետք է մի վկայի ասեմ՝, թե գիտես ցուցմունքդ լավ չի, բայց մի քիչ փոխիր   , մի քիչ ռետուշ արա, ամոթից կմեռնեմ»,-եզրափակեց Քոչարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *