Ազատամարտիկների միությունը հավերժական է, ընկերությունը անդավաճան…
Օրեր առաջ մեզանից հեռացավ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբոն): Եռաբլուր զինվորական պանթեոնում վերջին հանգրվանը գտած ՀԵՐՈՍ Ռեմբոյին ընկերները երբեք չեն մոռանա:
Այսօր ազատամարտիկ, հաշմանդամ, այս պահին հիվանդ ու բազմաթիվ խնդիրներ ունեցող , բայց շատ ՀԶՈՐ Սուսաննա Մարգարյանը շատ սիրուն ծաղկեպսակ է գնել, որ մինչ հիվանդանոց գնալը նվիրի եղբորը` Ռեմբոյին (Եռաբլուր զինվորական պանթեոնում վերջերս հուղարկավորված):
Այսօր այցելել ենք Սուսաննա Մարգարյանին: Arlur.am-ը չէր կարող չվավերագրել պահը:
Լուսին Ղազարյան