Երգիչ Կարեն Հակոբյանի աղոթք-երգը հուզում է բոլորին. գրանցվեց նաև «Դյուցազնագրքում»

Բազմաժանր երգերի կատարող Կարեն Հակոբյանը իր կյանքը չի պատկերացնում առանց երգի: Նա հավատում է, որ իր աղոթքը լսելի  է Աստծուն: Կարեն Հակոբյանի «Հայր մեր» երգը ցավի, զղջման, մտորումների և սիրո ճիչ է:

Օրերս Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիային նախաձեռնությամբ կայացավ Կարեն Հակոբյանին նվիրված երեկո: Հայաստանի պաուերլիֆտինգի  ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը Arlur.am-ի հետ զրույցում նշեց, որ եզակի կարևոր պարգևատրում է տեղի ունեցել, քանի որ Կարեն Հակոբյանի անունը գրանցվել  է «Դյուցազնագրքում»: Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, «Դյուցազնագրքի» հեղինակը և միաժամանակ ռեկորդների գրանցման հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը` Կարեն Հակոբյանին հանձնեց պարգևը և հայտնեց, որ երգիչը գրանցվել է  ՀՀ «Դյուցազնագիրք» գրքում:

Կարեն Հակոբյանին պարգևներ հանձնեցին նաև «Ֆիդայիններ» ՀԲԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը, ՀԱԲ-ի Հարութը, «ԿԱՄԱՆԴՈ» հակաահաբեկչական և Պահպ.  Միավորման հիմնադիր -2005-ղեկավար Գեներալ-գնդապետ Տարոն Աբրահամյանը, Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Անդրանիկ Պողոսյանը, «Ալմաստ» մշակութային կենտրոնի ղեկավար` աշուղ Ալմաստը և այլք…..

Կարեն Հակոբյանը հուզված էր, նրա համար չափազանց կարևոր է այս իրադարձությունը: Երգիչը հավաստում է, որ աղոթքը իր հոգունն է…
Կարեն Հակոբյանի սրտի բաբախը վերածվել է աղոթքի, լսենք և աղոթենք նրա հետ միաժամանակ…..

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *