Ցուցարար աղջիկը նսեմացրեց և ստորացրեց Արայիկ Հարությունյանին. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում էգրում է.

« ԿԳՄՍ նախարարության դիմաց ցուցարար աղջիկը նսեմացրեց և ստորացրեց Արայիկ Հարությունյանին:
Լրագրողի այն դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանը սպառնում է ՀՅԴ-ականների մասին կոռուպցիոն բացահայտումներով, ցուցարար աղջիկը պատասխանեց.
-Եթե Արայիկ Հարությունյանը ունի որևէ բացահայտում, ապա պարտավոր է գնալ ոստիկանություն և հայտնել: Ես պատրաստ եմ ոստիկանություն ուղեկցել պարոն Հարությունյանին…
Այսինքն, եթե Արայիկ Հարությունյանը այսօր որևէ հաղորդում չներկայացնի իրավապահներին կարելի է վստահ ենթադրել, որ որևէ բացահայտում չունի և հերթական շառն է անում, ինչպես օրինակ «Այբ»- ի դեպքում էր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *