Հզոր երկրաշարժ` Իրանում. Կան զոհեր. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 եւ արեւելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի եւ Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում եւ Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:

Ըստ «РИА Новости» գործակալության երկրաշարժի հետեւանքով կա 5 զոհ եւ 120 վիրավոր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *