«Արայիկ Հարությունյանը, որ թալանչի լիներ՝ չէիք բողոքի». վարչապետը հանդիպեց ակցիայի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին: Երիտասարդները նրան տվեցին մետրոյի ժետոն, պահանջելով այն փոխանցել Արայիկ Հարությունյանի, որ վերջինս այսօր մետրոյով տուն գնա և լսի, թե ինչ են ասում իր մասին: Դաշնակցական ակտիվիստը նշեց, որ ինքը 25 տարեկան է և ցանկանում է ապրել այս երկրում:
«Ես Ձեզ կարող եմ ուղիղ ասել, որ Ձեր պահանջներից ոչ մեկը չեմ կիսում: Հայաստանում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն երբեք չի եղել: Արայիկ Հարությունյանը, որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող վերցներ, ապա չէիք բողոքի չէ՞»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *