«Արայիկ Հարությունյանը չի հասկանում, թե որտե՞ղ է գտնվում, ի՞նչ գործառույթներ ունի». Արծվիկ Մինասյան


«Արայիկ Հարությունյանը  փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզումներին որակավորումներ տալ, այն դեպքում, երբ ոլորտում իրականացվող հիմնական քաղաքականության շահառուն հենց երիտասարդությունն  է: Պարզ և բնական է, որ երբ երիտասարդությունը իր ընդվզումը արտահայտում է և սա կրթության պատասխանատուի կողմից որակել ամենատարբեր բնորոշումներով և նաև կուսակցականացնել, նշանակում է՝ մարդը չի տիրապետում իրավիճակին, մարդը չի հասկանում, թե որտեղ է գտնվում, ի՞նչ գործառույթներ ունի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախարարը գործում է հակաօրինական ընթացքով:
 նա  երիտասարդների ընդվզումը փորձում է կուսակցականացնել:

«Արայիկ Հարությունյանը շատ պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականությունն է, այլ ազգային գիտակցությունն ու ինքնությունն է ու պատահական չէ նաև, որ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն առաջարկությունների, այն քաղաքականության վերաբերյալ, որ ԿԳՄՍ նախարարության կողմից և անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից դրվում է շրջանառության մեջ»,-նկատեց Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ  այս ամենը վկայում է այն մասին, որ այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլ նաև կանխամտածված, օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում՝ կտրել ազգային ինքնությունից մեր ժողովրդին, մեր  երիտասարդությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *