«Վարչապետից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»…». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ եւ ինչպես են նշելու տոները։ Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, եւ այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին։

Մենք տեղեկացանք, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում։ Դա վերաբերում է ե՛ւ պաշտոնյաներին, ե՛ւ պատգամավորներին։

Եվ քանի որ անցած տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա զրկվեցին պաշտոնից՝ միայն Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով, այս տարի վարչապետի հրահանգը չկատարել ոչ մեկը չի համարձակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *