Հայտնվել են կադրեր թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից /տեսանյութ/

Համացանցում հայտնվել են կադրեր թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Հրապարակված կադրերից երեւում է, որ Աշոտ Բոլյանի մարմինն ընկած է ավտոմեքենայի կողքին: Դեպքի վայրում աշխատել է շտապօգնության բրիգադը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 1979 թվականին ծնված մարզիկի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում Նախիմովյան պողոտայում գտնվող տան մոտակայքում:

ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել: Բոլյանը ՀՀ քաղաքացի է:

Նա գլխավորել է Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան։ Բացի այդ, նա եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, որը կապված է սպորտի ոլորտի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *