Փաշինյանն ասել է Արցախում իր թեկնածուի անունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս Արցախ՝ հարսանիքի մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահական ընտրությունների 2 հավակնորդի՝ Մասիս Մայիլյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ։

Եռակողմ հանդիպումից հետո երկու թեկնածուի կողմնակիցներն էլ հայտարարում են, որ Փաշինյանն ասել է իր թեկնածուի անունը, բայց հորդորել է այսուայն կողմ չշեփորահարել։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի համակրանքը Հարությունյանի կողմն է, ինչը, թերեւս, նաեւ վերջինիս ռեյտինգով է պայմանավորված։ ՀՀ վարչապետը չէր ուզենա հերթական անգամ «ստավկա» անել պարտվող թեկնածուի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *