«Ազատամարտիկներ կան, որ սովից մեռնում են». Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի դառը խոսքերով հորդորը /տեսանյութ/

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը այն կինն է, ով մոռացած անձնական երջանկության մասին կյանքն է դրել հայրենիքի զոհասեղանին:
1988 թվականին խիզախ աղջիկը պատերազմ գնաց : Նա հղի վիճակում 14 օր հացադուլի էր նստել` հանուն անկախ Հայաստանի:


Սուսաննա Մարգարյանը մեծ հայրենասեր է: Ռոբասերժական ռեժիմի դեմ դուրս եկած ու կառավարության նիստի ժամանակ (Հովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին օրը ) մուկ և կատու արձակած ինքնատիպ ակցիայի հեղինակը այսօր ապրում է ծանր պայմաններում : Սուսաննա Մարգարյանի մասին հիշում են միայն ընկերները, իսկ պետությունը մոռացել է:

Այս փխրուն կինը իր կյանքն ու ավյունն է նվիրել հայ ժողովրդին, իր սիրտն ու հոգին: Վերջին տարիներին Սուսաննան առողջական լուրջ խնդիրներ ունեցավ , պատերազմի թողած հետքերն էլ քիչ դեր չխաղացին:
Արդեն հաշմանդամ դարձած ազատամարտիկին տանիք տվեց իր հրամանատարը ` Աշոտ Աղաբաբյանը(Բուռնաշ):
Սուսաննայի առողջությունը սակայն անհամատեղելի է խոնավ ապաստանին:

Ազատամարտիկի ոգին աննկուն է, Սուսաննան չի կոտրվում: Նա նշում է, որ կառողջանա ու էլի պատրաստ կլինի պայքարել հանուն հայրենիքի:
Սուսաննա Մարգարյան` ես մարդ եմ, ով քեզ ճանաչում է վաղուց և տարիներ շարունակ լրագրողական հոդվածների տեսքով արձանագրելէ հայրենապահպան քալերդ:

Մենք այցելեցինք քեզ, որովհետև ուզում էինք տեսնել քեզ, լսել քո խոսքը: «Ֆիդայիններ» ՀԿ նախագահ Սեյրնա Չիլինգարյանը (Տավուշի արծիվ ), «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության  նախագահ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո) , ազատամարտիկ Արմեն Պողոսյանը ու ես….

«Ես այսքան ժամանակ ողորմություն չեմ խնդրել իմ պետությունից, չեմ կռացել, ունեցել եմ իմ ապրելակերպը և ապրուստը ու չեմ դիմել: Նշանակում է, որ էլ իմ պետության զինվորը չե՞մ : Իմ պետությունը մի օր իմ դուռը չծեծեց…ես իմ ազգին մեռնեմ, դուք մտածեք, ոնց եք վերաբերվում Ձեր ազատամարտիկների հետ: Ազատամարտիկներ կան, որ սովից մեռնում են: Սա իմ պետությանը պատիվ չի բերում: Ամոթ է»,-նշեց Սուսաննա Մարգարյանը:

Պատրաստեց գրող, լրագրող, Սուսաննայի հին ընկեր` Լուսին Ղազարյանը



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *