Մարզաշխարհի ներկայացուցիչները զայրացած են. հայտարարություն են տարածել

Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում և դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերբերյալ պետության որոշումը:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մարզաշխարհը միշտ էլ դուրս է եղել քաղաքականությունից, մենք երբևէ չենք խառնվել որևէ քաղաքական իրադարձության: Մեր երկրի մեջ չունենք ոչ հակառակորդներ, ոչ էլ թշնամիներ, մեր պայքարը միշտ եղել է դրսում և մենք պայքարել ենք փառքով մեր երկիրը ներկայացնելու, հաղթելու, հայոց եռագույնը բարձրացնելու ու ազգային օրհներգը հնչեցնելու համար:

Սակայն վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար: Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Նրա վարքագիծը և անպարկեշտ պահվածքը անընդունելի է եղել հայկական մարզաշխարհի համար: Նրա ներկայությունը ծանրամարտի աղջիկների հավաքականի կազմում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել , և մարզիչներից բավականին երկար ժամանակ է պահանջվել այդ խնդիրները կարգավորելու համար:

Եվ այսօր այդ մարդը ներկայացվում է, որպես հայ մարզիկի մարմնավորում, փորձ է արվում նրան հերոսացնել ու փառաբանել: Եթե ցանկություն կա Մելինե Դալուզյանի սեռափոխված լինելու հանգամանքը արդարացնել ու գովերգել, ապա արեք ինչ ուզում եք, սակայն դադարեք նրան ներկայացնել, որպես հաղթանակած հայ մարզիկի կերպար, որովհետև նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը: Մեզ համար անընդունելի է նրան հերոսացնելու այս գործընթացը:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական այս վարքագիծը, հայկական մարզաշխարհում միշտ գնահատվել են բարոյական բարձր արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ ուշ չէ, կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որովհետև դրա հետևանքները կարող են անդառնալի ու շատ ցավոտ լինել: Կան հարցեր, որոնց հետ պարզապես չի կարելի կատակ անել: Սա հենց այդ դեպքն է:

ՀՀ արտիստիկ լողի ֆեդերացիա
Նախագահ՝ Ժաննա Մանուկյան
Գլխավոր մարզիչ՝ Անահիտ Թավրիզյան

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա
Նախագահ՝ Տիգրան Չոբանյան
Պատասխանատու Քարտուղար՝ Լուսինե Այվազյան

Հայկական ազգային ակադեմիական թիավարության և կանոէի ֆեդերացիա
Քարտուղար՝ Վարդան Ադամյան

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա
Նախագահ՝ Հրաչյա Ռոստոմյան
Գլխավոր Քարտուղար՝ Արթուր Նազարյան
Փոխնախագահ՝ Վահագն Հարությունյան

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա
Նախագահ՝ Հովհաննես Խաչատրյան
Գործադիր տնօրեն՝ Հրաչյա Պողոսյան

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիա
Նախագահ՝ Արսեն Գաբրիելյան
Փոխնախագահ՝ Կարապետ Աղաջանյան
Մարզիչ՝ Արման Փիրոյան
Մարզիկ՝ Արմեն Չապուխյան
Մարզիկ՝ Դավիթ Մադոյան
Մարզիկ՝ Դավիթ Դադիկյան
Մարզիկ՝ Արսեն Խաչատրյան
Մարզիկ՝ Արսեն Մանուկով
Մարզիկ՝ Արմեն Ենոքյան
Մարզիկ՝ Աշոտ Ադամյան
Մարզիկ՝ Դավիթ Ստեփանյան
Մարզիկ՝ Էմիլ Ամիրշադյան
Մարզիկ՝ Սարգիս Ստեփանյան

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա
Նախագահ՝ Հովհաննես Հովսեփյան
Գլխավոր Քարտուղար՝ Արման Հարությունյան
Հավաքական թիմի մարզիչ՝ Ռոբերտ Պետրոսյան
Մարզիկ՝ Հրաչիկ Ջավախյան
Մարզիկ՝ Արտակ Մալումյան
Մարզիկ՝ Անդրանիկ Հակոբյան
Մարզիկ՝ Վիկ Դարչինյան
Մարզիկ՝ Հովհաննես Դանիելյան

Հայաստանի բիլիարդային սպորտի Ֆեդերացիա
Նախագահ՝ Իգոր Խաչատուրով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *