Պարտության համար թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է․ Արեն Մկրտչյան

«9:1 հաշվով պարտությունը որեւէ բացատրություն կամ  արդարացում չունի»,- այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը:

«Ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում վերջին շրջանում, մեզ համար անընդունելի է: Մենք գործկոմի փակ նիստում այս մասով մեր դիրքորոշումը հայտնել ենք: Մասնավորապես, կոպիտ խախտումով փորձում էին մարզիչ նշանակել առանց գործկոմի ներգրավման: Նաեւ պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումները ԱԱԾ-ում, որի հետ կապված վերջին 1,5 տարում որեւէ արձագանք չի եղել ՀՖՖ-ում: Նաեւ յուրացումներ են բացահայտվել ոստիկանության 6-րդ վարչության կողմից ֆուտբոլային ակադեմիաների կառուցման մասով, այստեղ եւս որեւէ քայլ չի եղել այս 1,5 տարում»,-հավելել է Արեն Մկրտչյանը:

Հարցին, թե ո՞վ է մեղավոր 9-1 հաշվով խայտառակ պարտության համար, պատգամավորը արձագանքել է. «Մեղավոր են բոլորը, իսկ թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է: Պետք է 9-1 հաշվով պարտությանը տան բացատրություն: Սա գործկոմի անդամների կարծիքն է»:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *