«Լեզվին ու պատմությանը ձեռք մի տվեք, ազգի հոգուն եք ձեռք տալիս». Ռուզան Ասատրյան

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայոց լեզվի դասաժամերի կրճատման խնդրին.

«ԼԵԶՎԻՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՁԵՌՔ ՄԻ ՏՎԵՔ, ԱԶԳԻ ՀՈԳՈՒՆ ԵՔ ՁԵՌՔ ՏԱԼԻՍ…

Բարեկամներ, ընթերցողներից մեկը խնդրել է կարծիք հայտնել լեզվի ժամերի կրճատման վերաբերյալ,սիրով….
Եթե շատերը կարծում են լեզուն միայն հաղորդակցության միջոց է, չարաչար սխալվում են: Գոյություն ունի համրերի լեզու, որոնք համապատասխան շարժումների միջոցով իրար հասկանում են, ինչպես մենք խոսելիս, ժեստերի լեզու՝ ավելի շատ հանցագործ աշխարհն է օգտվում, խորհրդանշանների լեզու, որտեղ առանց խոսքի ընկալվում է նպատակն ու բովանդակությունը՝ սկսած պետական գերբերից,մինչև զանազան կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների համահավաք գծագրական պատկերները:
Լեզուն՝ հատկապես հայոց լեզուն, նախ և առաջ մտածողություն է, պատմություն, ազգային կենսագրության գաղտնագրություն: Մեր լեզվի մեջ յուրաքանչյուր բառ ու հնչյուն պատճառաբանված է,ընդամենը երկու օրինակ բերեմ՝ ինչու ենք երդվելիս հաճախ ասում,, Հորս Արև,, կամ՝ ,,Մորս Արև,,…սա պատմություն է, բանահյուսություն, որ ինչ էլ պատահի,ինֆորմացիան բերնե բերան փոխանցվում է սերնդին՝ այն, որ մեր նախնիները արևապաշտներ են եղել և Արևը համարվել է գերագույն Աստված,սա մեկ: Երկրորդ՝ ոչ մի լեզվի մեջ մարդկանց քանակը նշելիս,չի ասվում վեց հոգով եկանք, կամ՝ ընդամենը յոթ հոգի կար ընդդիմության դահլիճում.. սա ուղերձ է գալիք սերնդին՝ հայերիս հոգևոր ազգ լինելու մասին և այսպես՝ բազումք..Ինչպիսի մասնագիտության ու պաշտոնի տեր էլ որ անձը լինի, առաջին հերթին նա ինֆորմացիա է ստանում իր կենսական ակունքներից, դրա համար են մեր զավակները տաղանդավոր, սա մեր ազգային գաղտնիքն է՝ Լեզվի եկածը հոգուց է գալիս… 
Եթե ֆիզիկոս տնօրենը իր աշխատակիցներից մի գրություն է ստանում, ուր ակունքը, կ-ով է գրված լինում, ուղղագրությունը չիմանալու պատճառով այդ գրությունը ուղարկվում է մեկին,որը հայերեն գերազանց գիտե,պատկերացնում եք չէ, ինչպիսին է լինելու կարծիքը… Լեզվին ու պատմությանը ձեռք մի տվեք, ազգի հոգուն եք ձեռք տալիս….»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *