Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դատարան չի գա. նա խոսում է օրենքի խախտման և իր ապրումների մասին /տեսանյութ/

«Ինձ համար անհասկանալի պատճառներով հետաձգվեց դատաքննությունը, քանի որ այդքան բարդ չէր ինձ վերաքննիչ դատարան տեղափոխելը: Ես այդ պահին ավելի շատ մտածում էի հարազատներիս մասին, ովքեր հույսով սպասում են արդարությանը: Ես չեմ ասում, որ ինձ ազատելը արդարություն է, բայց գոնե իմ հարազատների համար պարզ լինի, թե ինչու են ինձ պահում անազատության մեջ»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց արդեն 24 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը:

Նշենք, որ  նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումի միջնորդության մերժման դեմ բողոքի նիստը չկայացավ և հետաձգվեց մինչև դեկտեմբերի 2-ը։
Դատը հետաձգվեց Աշոտ Մանուկյանի՝ դատարան տեղափոխվելու հետ կապված խնդիրների պատճառով։

Չկայացած դատավարությունից հետո «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող Աշոտ Մանուկյանի կալանքի ռեժիմը փոխվեց և նա այժմ պատիժը կրում է  «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ կիսաբաց ռեժիմում:
Աշոտ Մանուկյանի խոսքով՝ խախտվել է քրեական օրենսգրիք 48-րդ հոդվածը, որը ենթադրումն է սոցիալական արդարության վերականգնում, դատապարտյալի ուղղում և հետագա հանցագործությունների կանխում:
 Աշոտ Մանուկյանը հույս ունի, որ վերաքննիչ դատարանը կտա այդ հարցերի պատասխանը: Նա դատարանին դիմում է հղել և հայտնել, որ չի ցանկանում մասնակցել դատաքննությանը: Աշոտ Մանուկյանը խոսեց նաև դատարան չգալու իր  պատճառների մասին:
Ազատության մեջ հայտնվելուց հետո Աշոտը առաջինը կայցելի տուժողներին.«Երկրորդը՝ կայցելեմ համալսարան: Երրորդ քայլս՝ կգնամ աշխատավայր և կծանոթանամ ինձ առաջարկված աշխատանքի բնույթին»,-նշեց Աշոտ Մանուկյանը:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը պատիժը կրում է 1996 թվականից և այս տարիներին դրսևորվել է, որպես դրական վարքագիծ ունեցող դատապարտյալ: Նա գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս:
Նա դատապարտվել է 19 տարեկան հասակում` երեք զինվորների սպանության համար: Զղջացել է կատարած հանցանքի համար և արժանացել սպանված զինվորների ծնողների ներմանը:

Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ
Պրոբացիայի ծառայության ներկայացրած զեկույցում նշվում է, որ ազատության մեջ Մանուկյանի նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Նշենք, որ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ զատելու մասին հայցը:

Աշոտ Մանուկյանը երկու գրքի հեղինակ է: Առաջին գիրք  «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» ուղղված է զինվորներին:Վերջերս լույս տեսած «Կամքը հայի» գիրքը նվիրված Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի զոհերին:

Լուսին Ղազարյան

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *