Հայաստանի պաուերլիֆթինգի հավաքականը Եվրոպայի առաջնության առաջատարն է /ֆոտո/

Նոյեմբերի 21-ից 24-ին Լեհաստանի Պաբիանիցե քաղաքում անցկացվեց Եվրոպայի ուժային եռամարտի (պաուերլիֆթինգի)  առաջնությունը:

Պայքարը ընթացավ 16 երկրների միջև: Հայաստանի հավաքականը  թիմային հաշվարկով առաջին պատվավոր հորիզոնականում է, երկրոդ տեղում`Լեհաստանը և երրորդ տեղում` Գերմանիան: Հայ մարզիկները  տարբեր տարիքային խմբերում` երիտասարդներ ,մեծեր և հաշմանդամներ կարողացան պատվով ներկայացնել Հայաստանը և սահմանեցին նոր ռեկորդներ:

Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ  Գագիկ Սարոյանը Arlur.am-ին փոխանցեց  հաղթանակ նվաճած մարզիկներին ըստ տեղերի.

Հաշմանդամներ` 44կգ քաշային կարգում  1-ին տեղը նվաճել է  Համլետ Հովսեփյանը ք. Երևանից:
 60կգ քաշային կարգում Գևորգ Աֆրիկյանը նվաճել է  1-ին տեղ` ք.Գավառ ։

Մեծահասակներ` 60կգ քաշային կարգում Մակար Թամրազյան զբաղեցրել է  1տեղ (Աշխարհի ռեկորդ 192,5կգ) (եռամարտ), 60կգ Սիմոնյան Վարդանը`  1-ին տեղ (եռամարտ) ,75կգ Հայրապետյան Արման 1-ին տեղ (երկամարտ),75կգ Սոլոյան Արտյոմ 1-ին տեղ (բացարձակ հաղթող) (պարկած սեղմում ),82,5 Աղայան Մաթևոս 1-ին տեղ (երկամարտ) , 82,5կգ Հոհաննիսյան Կարեն (եռամարտ) 1-ին տեղ (բացարձակ հաղթող իր քաշային կարգում),90կգ Աֆյան Հայկ 1-ին տեղ (եռամարտ), 90կգ Աբրահամյան Գառնիկ 1-ին տեղ (երկամարտ) ,90կգ Հարությունյան Գրիգոր 1-ին տեղ (եռամարտ) (բացարձակ հաղթող ) ,100կգ Յազիչյան Հովհաննես 1տեղ (պարկած սեղմում ) ,125կգ Առաքելյան Արտավազդ 1-ինտեղ (եռամարտ):

52կգ Հրաչյա Աբգարյան (Եվրոպայի ռեկորդ 140կգ) 1-ին տեղ (ձգում ) վարժություն ,56կգ Բուդաղյան Վահան 1-ին տեղ (ձգում),67.5 կգ Առաքելյան Արթուր 1-ին տեղ (պարկած սեղմում ), 67,5 կգ Խաչատրյան Էրիկ 1-ին տեղ (ձգում ), 67,5 կգ Կարապետյան Նորիկ (երկամարտ), 67.5կգ Հարությունյան Սամվել 2-րդ  տեղ (ձգում), 75կգ Տոնոյան Համլետ 1-ին տեղ (երկամարտ) (ձգում),Նազարեթյան Վարդան 1-ին տեղ (եռամարտ) , 82,5 կգ Չատյան Էդուարդ 1-ին տեղ (եռամարտ), 90կգ Ամիրյան Վարազդատ 2տեղ (եռամարտ),110կգ Մարտիրոսյան Արա 1-ին տեղ (պարկած սեղմում)։

Արա Խաչատրյանը  82,5քաշային կարգ պրոֆեսիենալ դիվիզիոնում 602,5կգ եռամարտի արդյունքով զբաղեցրեց 1ին տեղը. Արդյունքը մոտ է եղել Եվրոպայի  ռեկորդին. սակայն ազդրի մկանի վնասվածքի պատճառով չիկարողացել Եվրոպայի ռեկորդ սահմանել:

Arlur.am-ը շնորհավորում է հավաքականի մարզիկներին և բոլոր մարզիչներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *