Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործություն. Անչափահասի հետ սեռական հարաբերություն, անձի առեւանգում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության եւ յուրացման կամ վատնման՝ 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, հարկերից խուսափելու՝ 3, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ծեծի՝ 2-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, սպանության սպառնալիքի, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու եւ ալիմենտը վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *