Ինքնահրկիզման փորձ՝ կառավարության շենքի դիմաց

Այսօր կառավարության շենքի դիմաց քաղաքացի Սիմոն Աղեկյանը ինքնահրկիզման փորձ է կատարել։ Նա բենզին է լցրել իր հագուստին, և երբ փորձել է արդեն դիմել կրակայրիչի օգնությանը, ոստիկանության աշխատակիցները վրա են հասել և կանխել դեպքը։

Լրագրողների հետ կարճ զրույցում նա ասել է, որ ինքը բիզնես է ունեցել և իրեն «գցել» են:

Սիմոն Աղեկյանին թույլ չեն տվել շարունակել խոսել լրագրողների հետ և տեղափոխել են ոստիկանության կենտրոնի բաժին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *