«Սերժ Սարգսյանը չէր թողնի իրա «օբյեկտի» մեջ ինձ ուղարկեին՝ էթայի». Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալ Արմեն-Տեր Սահակյանը մանրամասնում է /ձայնագրություն/

Arlur.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույցի մանրամասներ: Վանո Սիրադեղյանի գործով արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը պատմում է Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձի պատմության, Ռոբերտ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի և իրեն առաջարկված միլիոնների մասին:

Խոսքից մի հատված ներկայացնում ենք բառացի.

«Ես 23 տարի չեմ ասել, թե իրականում ինչ է եղել, անգամ դատարանում չէի խոսում:Գալիս էի դատարան ու քնում, որովհետև իմաստ չուներ խոսելը: Մեկ տարի հետո, երբ գործերը փակել էին ինձ ինչ-որ մարդիկ ասեցին՝ վերջդ եկավ: Իմ «գնալը» հներին էլ, նորերին էլ ձեռք էր տալիս: Չնայած իենց պահով հին ու նոր չկար: Ո՛չ,  Քոչարյանն էր թազա, ո՛չ  Սերժը` հին: 1998 թվից հետո իշխանության մեջ նոր մարդ չի եղել:Այդ ժամանակ իմ մոտ մի հատ այլանդակ վիճակ էր, որ պետք է կարողանայի կյանքս փրկեի: Կադրեր կան, որ ասում են իբր Տեր-Սահակյան Արմենը ցուցմունք տվեց: Ես դա էլ կպարզաբանեմ: Ինձ ԿԿԲ-ից գողացան բերեցին բերդի մեկուսարան, որովհետև ԿԿԲ-ում ինձ չէին կարա սպանեին: Այդ ժամանակ մինիստրը` Սերժ Սարգսյանն էր ու ինքը չէր թողնի իրա «օբյեկտի» մեջ ինձ ուղարկեին՝ էթայի: Այդ ժամանակ ես սկսեցի իմ խաղը` Աղվանի դեմ: Ո՞վ կհաղթի: Ես սաղ կմնամ, թե սաղ չեմ մնա: Ես 4 օր կառանտինում էի ու մտածում էի, ոնց կկարողանամ պլստամ, որովհետև չէի կարող ասել ինձ կամեռում կսպանեն, թե այլ տեղ: Սպանողը դրսից էր լինելու, թե ներսից: Ես գտա ամենալավ տարբերակը: Իմ սաղ մնալու տարբերակը մեկն էր՝ պետք ա ցուցմունք տայի: Այսինքն անցնեի Քոչարյանի, Սերժի կողմը: Էս դեպքում ինձ ոչ մեկը չէր կարողանա կպնել: Ես մինչև դատարան լրիվ ապահովված էի, իմ գլխից անգամ մազ չէր ընկնի: Կար նաև երկրորդ տարբերակը՝ դավաճանում եմ ցուցմունք տալով: Ես պետք է գտնեի ամենալավ տարբերակը, որ ես կրեի ու ոչ թե Աղվանը:Ես մտածեցի ամենալավ տաբերակը՝ կտամ երեք հոգու անուն ու ես կլինեմ մենակ, իրենք երեք հոգով: Այսինքն՝ մեռնեի էլ մի հոգու խոսքը դատարանում չէր անցնում: Մի հոգին երեք հոգու դեմ չի կարա՝ իրենը ապացուցի: Դաժե Վահան Հարությունյանն էր թերթերում գրում, որ թող Տեր-Սահակյան Արմենը ցուցմունք տա, որովհետև իմ ցուցմունքը չի անցնում: Ես ընտրեցի այս տարբերակը, բայց մեջս վախ կար՝ Աղվանենք սա կուտեն, թե չէ՞…փաստորեն ես խաբեցի Աղվանենց և դրա համար մինչև էսօր սաղ եմ: Ինձ պետք է, որ հասնեի դատարան: Գիտեի, որ այդ դեպքում իմ կյանքին վտանգ չի սպառնում:Ես ուզում եմ ասել, որ դաժան ճանապարհ եմ անցել և հիմա ամենակարևորը տուժողներին ասեմ, թո՛ղ լսեն: Լսե՛ք տուժողներ ջան: Դուք այս խառը գործի մեջ խաղալիքներ եք, Ձեզ խափում , խաղացնում են, որ ասում են հելե՛ք բողոքեք, մյուս, մյուս: Ես 7ամսվա նստած էի ու ինձ մոտեցան առաջարկով: Ինձ առաջարկեցին, որ ընտանիքս գնում է Եվրոպա, ընտանիքիս սեփական տուն են առնում, առնում են ամենալավ ավտոն, բանկում հաշիվ են բացում՝ միլիոններով ու ես պետքա ասեի քանի միլիոն, որ ես ցուցմունք տամ: Էսո դեպքում ես ազատվելու էի ու գնայի Եվրոպա իմ ընտանիքի մոտ: Ես հրաժարվել եմ լյուբոյ փողից: Ես էն տղեն եմ, որ 23 տարի իմ կյանքը չորս պատերի մեջա,բայց ես կյանքում դավաճան չեմ դառնա՝ ոչ ազգիս, ոչ պետության, ոչ էլ էս պետությանը անկախություն բերող, էս պետության պատերազմը հաղթող մարդկանց:Դա թող սաղ ժողովուրդը իմանա ու իմանան տուժողները: Եթե կարծում եք, որ ազատության համար խելքս իմը չէր՝ ես 20 տարի առաջ ազատված կլինեի ու միլիոնատեր տղա: Ես Եվրոպաներում կապրեի ըստ պահանջի: Նորից եմ ասում Ձեզ՝ մի խաղացեք իշխանության կեղտոտ խաղը, որ Ձեզ կանչում ու ստիպում են,որ գաք դատարան ու բողոքեք: Ես այսքանը կասեմ տուժողներին ու թող իրենք իմանան: Ես որ ազատվեի 20 տարի առաջ Ձեզ ոչ մեկը չէր հարցնելու, հիմա դուք իրանց խաղն եք խաղում, իրանց ուզածն եք անում: Աղվանենք ասում էին՝ քեզ մահապատիժ չի հասնում, բայց տալու ենք: Ասում էի՝ հաշվեք ես Բաքվում գերի եմ, ի՞նչ եք ուզում, տալիս եք տվեք:Ես հայ եմ եղել ու իրենք թուրք: Ես Քոչարյանին և մյուսներին չեմ ծառայել, չեմ կոտրվել, միլիոնները չեմ վեկալել, չեմ փախել:Ես կարայի լինեի այնպիսի միլիոնատեր, որ աշխարհով մեկ անունս տային: Ես Քոչարյանի մասին շատ չեմ խոսի, սիրուն չի դատվող մարդու մասին խոսալը:Ամեն ինչը Աղվանն է արել, գործի ռեժիսորը, դիրիժորը: Մի մարդ, որը սպանեց Հենրիկ Խաչատրյանին, Արամ Խաչատրյանին: Մարդ, որ կաբինետից հելավ ու դառավ դատախազ»:

Լուսին Ղազարյան

Մանրամասները` Արմեն Տեր-Սահակյանի ձայնագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *