Կալանավորված Վարդան Մաթևոսյանը 6-րդ օրն է հացադուլի և ջրադուլի մեջ է. կինը հայտնում է

Arlur.am-ը երեկ նոյեմբերի 29-ին հրապարակում էր արել ««6 ամսական երեխաս կուրտկա չունի, իսկ ամուսնուս գլխին «սարքում են». հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորի կինը պայքարելու է» վերնագրով: Վարդան Մաթևոսյանի կինը՝ Ամալյա Մաթևոսյանը  հայտնել էր, որ նոյեմբերի 24-ից ամուսինը գտնվել է հացադուլի և ջրադուլի մեջ, սակայն նոյեմբերի 28-ին ինքը քրեակատարողականհիմնարկից տեղեկացել է, որ Վարդանը դադարեցրել է հցադուլն ու ջրադուլը:
Arlur.am-ի հետ զրույցում այսօր նոյեմբերի 30-ին Ամալյա Մաթևոսյանը հայտնեց, որ խոսել է ամուսնու հետ և վերջինս հայտնել է, որ հացադուլը և ջրադուլը չի դադարեցրել.
«Վարդանը շատ վատ վիճակում է, արդեն դժվարանում է խոսել: Ես շատ անհանգիստ եմ, ինչը ազդում է նաև 6 ամսական երեխայիս վրա: Ինչո՞ւ է քրեակատարողական հիմնարկը թաքցնում ամուսնուս վիճակը»,-նշեց Ամալյա Մաթևոսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *