«25 -րդ Նոր տարին է մոտենում, որը նշում եմ կալանավայրում». ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը դիմում է

Արդեն 25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Arlur.am-ին նամակով դիմել է: Ներկայացանում ենք նամակն ամբողջությամբ.

« Այսօր ես ապրում եմ հույսով և հավատով ։ Ինչու՞ սկսեցի նամակս այսպես , քանի որ ցմահ դատապարտվածի համար , առանց հույսի և հավատի ապրելը , դա կյանքի վերջին կետն է ։ Տարիներ շարունակ , դատավորների շուրթերից լսում էինք , որ Բաղրամյան 26 ից «դաբռ» չկա, վետո է դրված վաղաժամկետ ազատման խնդրի վրա ։
Լրատվամիջոցներն աղաղակում էին բարձրացնելով խնդիրը , սակայն քար արձագանք ։ Այսօր, հույս է արթնացել , քանի որ արդեն կա նախադեպային որոշում ։ Իսկ այդ նախադեպային որոշումը կայացրեց ազնիվ, բարպաշտ հայ ժողովուրդը հեղափոխության շնորհիվ, և այսօր դատավորները էլ չեն սպասում ցուցումների և հրահանգների, որը մեծ հույս է արդնացնում ՀՀ_ ում բնակվող ցանկացած քաղաքացու, առավել ևս դատապարտյալների համար ։ Հավատում եմ , որ դեկտեմբերի 16-ին ևս մեկ նախադեպային որոշում կկայացվի` հանուն Հայաստանի հանրապետության արդարադատության, որը համոզված եմ մեզ ավելի կմոտեցնի զարգացած երկրներին հավասարվելու և ինչու ոչ ավելի առաջ անցնելու հումանիստական և ավելի իրական արդարադատություն ունենալու հարցում ։


Բնավ չեմ ցանկանում նամակս գրել տխրությամբ , սակայն ճշմարտությունից էլ փախչել չեմ կարող. 25 -երորդ Նոր տարին է մոտենում, որը նշում եմ կալանավայրում, բայց մեծ հույս ունեմ ,որ այս Նոր տարին պիտի նշեմ Ազատության մեջ հարազատներիս հետ միասին ։ Կալանավորը չի կարողանում լիաթոք այդ օրը ուրախանալ, քանի իր մտքերը, հուշերը անդադար տանում են փշալարերից դուրս։ Ընդամենը մի քանի օրից Ամանորը կթակի մեր դռները` բերելով տոնական զվարթություն և բերկրանք: Բոլորս էլ ունենք Նոր տարվա հետ կապված մեր ինքնատիպ հուշերը, ու թերեւս ամենքս էլ Ամանորի գիշերը երբևէ պահել ենք նվիրական երազանքներ: Կալանավորները միմյաց մաղթում են, որ հաջորդ Նոր տարին նշեն Ազատության մեջ իրենց սիրելիների հետ ։

Մահապատժի դատապարտված՝ Ստեփան Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *