Բոլոր դատապարտյալներն են ցանկանում զգալ հեղափոխության շունչը. ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան /տեսանյութ/

«Դատապարտյալներից շատերը դժգոհում են` արդար չեն դատապարտվել, կամ չափազանց ծանր է տված պատիժը»,-Arlur.am-ի հետ զրույցում, անդրադառալով հարցին, թե ի՞նչի մասին են քննարկում և մտահոգվում դատապարտյալները, ասաց «Սևան» ՔԿՀ-ում արդեն մեկ ամսիս կիսաբաց ռեժիմի պայմաններում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը 24 տարի է դատապարտյալ է և պատիժը կրել է տարբեր ՔԿՀ-ներում:
«Այստեղ` դատապարտյալների հետ շփվելով հանդիպեցի հիմնական խնդրին` շատերը դժգոհ են համաներումից: Բոլորն են ցանկացել հեղափոխության շունչը զգալ»,-մանրամասնեց Աշոտ Մանուկյանը:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը պատիժը կրում է 1996 թվականից և այս տարիներին դրսևորվել է, որպես դրական վարքագիծ ունեցող դատապարտյալ: Նա գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս: 
Նա դատապարտվել է 19 տարեկան հասակում` երեք զինվորների սպանության համար: Զղջացել է կատարած հանցանքի համար և արժանացել սպանված զինվորների ծնողների ներմանը:

Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ
Պրոբացիայի ծառայության ներկայացրած զեկույցում նշվում է, որ ազատության մեջ Մանուկյանի նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Նշենք, որ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ զատելու մասին հայցը:

Աշոտ Մանուկյանը երկու գրքի հեղինակ է: Առաջին գիրք  «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» ուղղված է զինվորներին:Վերջերս լույս տեսած «Կամքը հայի» գիրքը նվիրված Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի զոհերին:

Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին:

Լուսին Ղազարյան

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *