«Պետությունը 20 տարի կատարել ա պետական սպանություն». Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը` վարչապետին /ձայնագրություն/

«Ես 23 տարի տանջվում եմ Հայաստանի հանրապետության իշխանությունների ձեռքին և ոչ թե օրենքի: Ինձ օրենքով չեն դատել: Հիմա ես մեր վարչապետից ի՞նչ եմ խնդրում. պարոն վարչապետ ջան, դուք ասում եք, որ օրենքի երկիր է: Ես էլ միայն օրենք եմ ուզում: Ինձ ոչ մեկի աջակցությունը, ծանոթությունը պետք չի: Օրենքից դուրս ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզում: Ես չեմ ասում ինձ սխալ են դատել, ասում եմ` սխալ վճիռ են կայացրել: Ես չեմ ասում արդար եմ եղել, հասել է` 10 տարի, տվեք տասը տարի, 15 տարի էր՝ տայիք, մահապատիժը իմը չի եղել»,-Arlur.am-ի հետ զրույցում նշեց 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ, լրատվամիջոցների կողմից  Վանո Սիրադեղյանի ստեղծած «բանդայի» պարագլուխ ներկայացված Արմեն Տեր-Սահակյանը:

«Ես օրենք եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում: Խոսք եք տվել, որ օրենքի երկիր է՝ այդ օրենքն եմ ուզում վարչապետից: 2003 թվականին անօրինական բերեցին մահապատիժը փոխեցին ցմահի: Սա Քոչարյանի մեղքը չի, որովհետև Քոչարյանը իրավաբան չի եղել ու չէր հասկանում, որը ոնց պետք է փոխել: Պոլիտեխնիկ է ավարտել՝ իրավաբանությունից հեռու մարդ ա եղել: Սա էլ էր Աղվան Հովսեփյանի ձեռքի գործը: Մահապատժի 42 դատապարտվածներից 17 հոգին մահացել ա: Այսինքն՝ պետությունը 20 տարի կատարել ա պետական սպանություն: Այդ մարդկանց անօրինական պահելով և բերդերում սպանելով: Հիմա էլ նույնն է կատարվում: Եթե վաղաժամկետը անօրինական մերժում են, ապա նրանք պետական մարդասպաններ են: Կամա, թե ակամա՝ պետական մարդասպաններ են, դա կլինի պրոբացիոնը, թե վարչությունը, կլինի դատախազությունը, թե դատավորը: Ես դատարան որ գնացի վաղաժամկետի համար, իմ խոսքում ասեցի՝ դուք բոլորդ այստեղ նստած մարդասպաններ եք, քանի որ աջակցում եք սպանությանը, մարդասպաններ եք: Եթե ես երեք տարվա մեջ մեռնեմ, իրենք չեղա՞ն իմ մահվան օժանդակողը:Եթե օրինական հետաձգեին, ապա ես կյանքում դատարան չէի տա:Եթե իմանամ մի բան արել եմ , ապա չեմ ասի ինձ փրկեք: Ես էդ մարդը չեմ: Էդ մարդը լինեի՝ 20 տարի առաջ ազատված կլինեի և շատ հետաքրքիր կյանքերի մեջ կլինեի: Եթե փող եք ուզում, ապա ասեք` վաղաժամկետ ազատ արձակվելն արժի այսքան: Բայց քանի որ այսօր վարչապետը պայքարում է կոռուպցիայի դեմ՝ մի կոպեկ չեմ տա ոչ մեկին: Ես օրենքը հարգող մարդ եմ»,-ասաց Արմեն Տեր-Սահակյանը:

Զրուցեց` Լուսին Ղազարյանը:

Մանրամասները ունկնդրեք` ձայնագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *