Սենսացիոն ձերբակալություններ. բանտարկվելու են տասնյակից ավել ծախու լրագրողներ, ովքեր խարխլում են մեր պետության հիմքերը

vendeto.info-ն գրում է.

«Արդեն գրեթե 2 տարի է, ինչ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Հայաստանն ազատվել է մարդասպան ռեժիմից և վերացել է կոռուպցիան:

Մեր երկրում գործում է նոր իշխանություն, նոր մոտեցումներ, ազատվել ենք կոռուպցիայից և ամենաթողոթյունից: Սա դուր է գալիս ամբողջ հայ ժողովրդին, բացառությամբ մեկ տասնյակի հասնող ծախու լրագրողների:

Հիմա բացատրենք թե ինչ է տեղի ունենում: Հայաստանում գործում են մի քանի լրատվականներ, որոնք տարբեր մարդկանց՝ հիմնականում գործարարներին, շանտաժ են անում, սպառնում են, թե իբրև սուտ տեղեկություններ կտարածեն նրանց մասին, և եթե գործարարը տրվում է սադրանքին, նրանց գումար է տալիս, ոչինչ չեն գրում, իսկ այն մարդիկ, որոնք ազնիվ են, և ոչ մի վատ բան չեն արել, բնական է չեն տրվում սադրանքներին:

Հետագայում, բոլոր նրանք, ովքեր հրաժարվել են գումարներ տալ այդ լրագրող կոչված շորթողներին, հայտնվում են կայքերում: Տարատեսակ սուտ լուրեր են գրվում, տարբեր պատմություններ են հորինվում նրանց մասին:

Վերջին շրջանում, ուժային կառույցներում տեղի ունեցած փոփոխություններից հետո, մի քանի լրագրողներ արդեն հայտնվել են ոստիկանության և ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում:

Լավատեղյակներն ասում են, որ առաջիկայում մի քանի աղմկահարույց ձերբակալություններ են լինելու և նրանք, ովքեր հանդես են գալիս իբրև խոսքի ազատության և լրատվության ներկայացուցիչներ, ձերբակալվելու և կալանավորվելու են որպես սովորական շանտաժիստներ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *