«Տանում՝ դիրքերում են սպանում». Արթուր Աջամյանը մինչ մահը խոսել է հարազատի հետ

« Արթուր Աջամյանը վերջին 2-3 ամսվա ընթացքում իր հարազատներից մեկին ասել է, որ խնդիր կա դիրքերում. եթե ուզում են որևէ մեկին սպանել, տանում, դիրքերում են սպանում»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է մահացած զինծառայող Արթուր Աջամյանի ընտանիքի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը փոխանցել է մահացած զինծառայողի խոսքը՝
զորամասում խնդիրներ կան, դժոխային վիճակ է տիրում :

Հայարփի Սարգսյանը հայտնել է, որ այս պահին քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, ինքնասպանության հոդվածը հաստատված չէ:

Փաստաբանի խոսքով՝ Աջամյանը ճակատային հատվածում հրազենային վիրավորում է ունեցել. «Ճակատից կրակված է, ծոծրակից դուրս է եկել, այսինքն՝ վերևից ներքև. ինքը չէր կարող իրեն պատճառել նման վնասվածք: Իր վրա նաև բռնության հետքեր կան ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածներում, ընդ որում՝ տարբեր վաղեմության: Հնարավոր է՝ դրանից առաջ ծեծ է եղել»,-ասել է Հայարփի Սարգսյանը:

Նա նաև հայտնել է , որ վիրավոր զինվորն այս պահին ծանր վիճակում է, դեմքի շրջանում հրազենային վնասվածք ունի, և ի վիճակի չէ հարցաքննվել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնել էին Արցախի պաշտպանության նախարարությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *