Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային դեպրեսիան. հոգեբանը խորհուրդ է տալիս

Արդեն վաղուց մասնագետներն ապացուցել են, որ կան մարդիկ ովքեր ուղիղ կախվածություն ունեն եղանկից և նման մարդկանց կոչում են մետեոզգայուն: Մյուս կողմից էլ հստակ է, որ ցուրտ եղանակը սրում է դեպրեսիան:
Arlur.am-ը հոգեբան Ռաֆայել Պետրոսյանի հետ քննարկել է թե ինչպես կարելի է հաղթահարել ձմեռային դեպրեսիան:

«Նախ պետք է վայելեք ձմեռը»,-ընդգծեց հոգեբանն ու հավելեց. «Ձմեռը ունի իր հմայքը` անսովոր եղանակ, ձմեռային սպորտաձևեր և ժամանց (դահուկներ, սահնակներ, սահադաշտ), ձմեռային արձակուրդներ և տոներ»:

Հետևաբար, մասնագետի փաստմամբ,եթե չկարողանաք դիմանալ այս ամբողջ մոխրագույնությանը, ապա ամենալավ բանը, որ կարող եք անել դա այն գլխավորելն է և սովորել, թե ինչպես պետք է վայելել ձմեռային ուրախությունները:
«Այս շրջանում ցանկալի է վառ գույներ կրել: Լավ կլինի նաև վիտամին D ընդունելը»,-ասաց զրուցակից հորդորելով չանտեսել նաև «հոգևոր վիտամինների» մասին. «Արդյունավետ է նաև սիրելի կինոնկարներ դիտելն ու գրքեր կարդալը»:
Ռաֆայել Պետրոսյանի համոզմամբ բավական արդյունավետ կլինի նոր բան փորձելը. «Ընդհանրապես ուսանողներն ու երիտասարդները հազվադեպ են տառապում ձմեռային դեպրեսիաներից: Ուղեղը թույլ չի տալիս դա, քանի որ այն զբաղված է նոր տեղեկություններ ստանալով, այսինքն` սովորելով»: Խոհանոցի սիրահարները ևս «ապահովագրված» են ձմեռաին դեպրեսիաներից, քանզի զրուցակիցս վստահ է, որ ձմեռը տարվա հիանալի ժամանակներից է նոր, անսովոր և, իհարկե, սեզոնային բան պատրաստելու համար:
«Շատ արդյունավետ է կրակի մոտ նստելը: Կրակն ունի «պարզունակ» նախնադարյան ուժ և հզոր հանգստացնող հոգեբանական ազդեցություն»,-վստահեցրեց Ռաֆայել Պետրոսյանն ու հավելեց, որ անգամ մի քանի մոմերի կրակը նույնպես կարող է հանգստացնող ազդեցույուն ունենալ:

Պատրաստեց՝ Տաթև Առաքելյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *