«Ես վաղուց մեռած պիտի լինեի, բայց դա կոչվում է ճակատագիր». կյանքից հեռացել է Ալեն Դելոնը

Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը իր մահկանացուն է կնքել Փարիզի Ամերիկյան հոսպիտալում: Նա հոսպիտալացվել էր ուրբաթ, սրտի անբավարարություն նոպայով: Ալեն Դելոնը 84 տարեկան էր: Նա համարվել է 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկը:

Մեկ տարի առաջ տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է. « Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան, ես դերասանական ակադեմիաներ չեմ ավարտել:Ես ոչինչ չեմ արել արտիստ դառնալու համար: 14 տարեկանում թողել եմ դպրոցը, հետո գնացել եմ բանակ: Ես այն արտիստներից եմ, ում անվանում էին Ժան Գաբեն, Լինո Վենտուրա կամ Բերտ Լանկաստեր: ՈՒժեղ անհատներ, որ նկարահանվում էին կինոֆիլմերում: Առանց ավելորդ համեստության` կարող եմ հայտարարել, որ այդ մասնագիտությունն ինձ հաջողվեց: Ես երբեք չեմ երազել այդ կարիերան: Ես չեմ ծնվել Ալեն Դելոն դառնալու համար: Ես վաղուց մեռած պիտի լինեի: Բայց դա կոչվում է ճակատագիր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *