«Եթե Ռազմիկ Աբրահամյանը հայ մանուկներ էր վաճառում, դուք էլ ձեր լուման մի ներդրեք այդ գործի մեջ՝ փակելով ծննդատները…». Գայանե Ջհանգիրյան

«Պառլամենտ» ամսագրի  հիմնադիր և գլխավոր խմբագիր Գայանե Ջհանգիրյանը անդրադարձել է ծննդատների փակման մասով նախարարի աղմկահարույց որոշմանը:
Գայանե Ջհանգիրյանը գրել է.

« Ծննդատները փակելու որոշումը ԱԶԳԱԴԱՎ որոշում է… դա մահվան դատավճիռ է այն մանուկների համար, ովքեր պետք է ծնվեին այդ ծննդատներում…դա կոնկրետ հարված է Ծնելիությանն ուղղված… եթե Ռազմիկ Աբրահամյանը ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ էր վաճառում, դուք էլ ձեր լուման մի ներդրեք այդ գործի մեջ՝ փակելով ծննդատները…եւ վերջապես, այդքան մարդ մնում է առանց աշխատանքի, չէ որ այդ ծննդատներում աշխատելով մարդիկ իրեն սոցիալական խնդիրներն են լուծում…. միլիոնավոր պարգեւավճարներ ստանալու փոխարեն վճարեք այդ ծննդատների ծախսերը եւ ՄԻ ԼՈՒԾԱՐԵՔ… Նմանօրինակ որոշումները հանդիսանում են մի նոր Արտագաղթի ճանապարհ՝ մեր հայրենակիցների համար… »:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *