«Իմ քայլը» առաջիկայում կհանդիպի ոստիկանապետի պաշտոնակատարի հետ․Լիլիթ Մակունց

«Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը գնահատում եմ բավականին արդյունավետ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Հանդիպումը գնահատում եմ բավականին արդյունավետ և դրական եմ համարում պարբերաբար մեր աշխատանքային քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ։ Այն բոլոր հարցերը, որոնք այս ընթացքում կուտակվում են, դրանք հնարավոր է լինում քննարկել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվել, բայց կարևորագույն հատվածն այն էր, որ մենք փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները և մեր գործողությունները համադրելի դարձնել այդ առումով, որ ունենանք առավելագույն արդյունք»,-նշել է Մակունցը:

Մակունցը հայտնել է , որ առաջիկայում նախատեսում են հանդիպում ունենալ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *