Մահացել է աշխարհի ամենակարճահասակ մարդը

Գինեսի ռեկորդակիր աշխարհի ամենակարճահասակ մարդը, ուրբաթ օրը մահացել է Նեպալի հիվանդանոցներից մեկում` 27 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է նրա ընտանիքը:

Խագենդրա Տապա Մագարին, ում հասակը 67.08 սանտիմետր էր, մահացել է թոքաբորբի պատճառով:

«Թոքաբորբի պատճառով` նա վերջին շրջանում հաճախ էր հիվանդանոցում լինում: Սակայն այս անգամ դա նաև ազդեց սրտի վրա»,- արտասահմանյան աղբյուրներին պատմել է նրա եղբայրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *