«Մի զինծառայողն ինքն իրեն է կրակել». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնանն այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ տեղի ունեցած միջադեպին եւ ասել, որ զինծառայողներից մեկն ինքն իր վրա է կրակել:

«Ի սկզբանե կար որոշակի տեղեկատվության պակաս, հաշվի առնելով տեղանքը, բայց պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծու, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայողի, որը որ ինքն իրեն վրա է կրակել, ունի առողջության հետ կապված որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն»,-ասաց նա` նշելով, որ շուտով կտեղափոխվի Երեւան:

Նախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողը ունի թեթեւ վիրավորում:

Հարցին, թե միջադեպը միջանձնային է եղել, թե ոչ, նախարար Տոնոյանն ասաց, որ նախաքննությունից դուրս չի ուզում որոշ բաներ ասել, սակայն ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել հսկողությունից:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *